Posted in գրականություն 10, Գրաբարյան օրեր

Գրաբար

  1. Կարդա Վարդան Այգեկցու «Կտակ վասն գանձի» առակը ( grabar-1-in-mas, էջ 22-23)։
  2. Կատարիր առաջադրանքները բլոգումդ։

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Կտակ գանձի մասին

Մի իմաստուն և մի աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց․
Որդյակներ, բազում գանձեր կան պահված իմ հոր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալիս, ով ամենախորը փորի, նա կգտնի գանձը:
Եվ հոր մահավանից հետո, որդիները սկսեցին աշխատել մեծ չարչարանքով խոր փոսեր փորում, և ամեն մեկը ինքն էր ուզում գտնել գանձը:
Եվ սկսեց այգին աճել և զորանալ, շատ պտուղ տալ և լցրեց գանձով:

աղքատ – մի աղքատ մարդ
որդիս – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց – կանչեց
զորդիսն – որդիներին
որդեակք – որդյակներ
պահեալ – պահված
ի հարցն իմոց – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին – այգում
զտեղին – տեղը
ոչ ցուցանեմ – ցույց չեմ տալիս
որ – ով, ով որ
խորագոյն – ավելի խոր
փորէ – այստեղ` փորի
գտանէ – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
արէին – վարում էին
իւր ջանայր – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի – որ, որպեսզի
գտցէ – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ – տվեց
ելից – լցրեց
զնոսա – նրանց
գանձիւ – գանձով

Posted in 8րդ դասարան, Գրաբարյան օրեր, Գրականություն

5:21 Լուարուք զի ասացաւ առաջնոցն թէՄի՛ սպանաներզի որ սպանանիցէպարտական լիցի դատաստանի: Լսեցիք, որ հին ժամանակներից նրանց ասել էին ՝ մի ՛ սպանիր, և ով որ սպանի, դատաստանի վտանգի կենթարկվի։


5:22 Այլ ես ասեմ ձեզ եթէԱմենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուցպարտաւոր լիցի դատաստանիեւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմարպարտաւոր լիցի ատենիեւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոսպարտաւոր լիցի ի գեհեն հրոյն:
Բայց ես ասում եմ ձեզ. Ով որ առանց պատճառի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի վտանգի առջև կլինի. պիտի ենթարկուի դժոխքի կրակի.

5:23 Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյեւ անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն:
Հետևաբար, եթե քո նվերը բերես զոհասեղանին, և այնտեղ հիշես, որ քո եղբայրը քո դեմ պարտք ունի.

5:24 թող զպատարագն քո առաջի սեղանոյնեւ երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քումեւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո: Այնտեղ թող քո նվերը զոհասեղանի առաջ և գնա. նախ հաշտվիր քո եղբոր հետ, իսկ հետո արի և մատուցիր քո նվերը.

5:25 Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյնմինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհիգուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորիեւ դատաւորնդահճիեւ արկանիցիս ի բանտ:
Եղիր իրավախոհ ոսոխի դեմ,մինչդեռ անցնես իր հետ այդ ճանապարհը,նա գուցե մատնի քեզ դատավորին,դատավորն՝դահիճին,և այդպես կհայտնվես բանտում։

5:26 Ամէն ասեմ քեզոչ ելանիցես անտի մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն:

Posted in 8րդ դասարան, Գրաբարյան օրեր, Գրականություն

Կարդում ենք գրաբար

ՀԱՍԿՔ
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

Հասկեր
Մի մարդ ուներ երկու որդի: Նրանցից մեկը ծույլ էր և պարծենկոտ, մեկն էլ աշխատասեր էր և հեզ: Եւ մինչ ավագ որդին վատ խոսքերով վիրավորում էր փոքր եղբորը, հայրը դա լսեց և առակ պատմեց: Մի ժամանակ հնձողները պատրաստում էին մանգաղները, որ հնձեն, հասկերից մեկը բարձրացրեց գլուխը և ծաղրեց մյուսներին, որոնց գլուխները խոնարված էին ներքև:
Այն ժամանակ նրանցից մեկը խոսեց և ասաց.
«Եթե քո գլուխի մեջ լիքը ցորեն լցված լիներ դու չեիր կարողանա այդքան բարձրացնել գլուխդ»
«Դատարկ ուղեղում հպարտոթյունը լայնորեն տարածվում է»

Posted in Մայրենի, Տնային, Գրաբարյան օրեր

Վարդան Այգեկցի

                                                       Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 — Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 — Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն                 — տեսնելու և ուրախանալու

Գայ                                                     — գալիս է

ի մէջ բազմամբոխին                       — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ                — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն                                             — առյուծին

ծնանիս                                               — ծնում ես

պատասխանի ետ                             — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ                                                      — ասում է

ծնանիմ                                               — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ-քեզ համար, առիւծ-առյուծ, կորիւն-կորյուն, կարողութիւն-կարողություն, յուրախութիւն-ուրախություն, յատեանն-, գայ-գալիս է, աղուէս-, նախատեաց-նախատեց, անարգեաց-անարգեց:

  • Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն-կենդանիներ, ծնաւ-ծնեց, ժողովեցան-?????, նախատեաց-նախատեց, անարգեաց-անարգեց, բարձր ձայնիւ-բարձր ձայն, ոչ աղուէս քան զքեզ-????:

  • Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց- Առիւծ մի կորիւն ծնաւ , և աղվեսը նախատեց նրան (զնա)-, որ մի´ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

  • Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են: