Posted in 9րդ դասարան, Ճամբար

Հունվարյան ճամբարի ամփոփում

Նախագծեր՝

Ձմեռային ազգագրական փառատոն-Հացապատում-Ելենա Սարգսյան

Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթում տիկին Ելենայի հետ իրականացրել ենք նախագիծ՝Հացապատում։ Խոսել ենք լավաշի մասին, լավաշի ավանդոււյթների մասինն հարսանիքի ժամանակ, պատմեց նաև տարբեր երկրների հացի մասին, օրինակ՝ Պարսկաստանի հացի մասին և պատվածքում Հայ թագավորը գտնվում է խելաց և լավաշի շնորհիվ վերականգնում իր ուժեր ու հաղթում Պարսիկ թագավորին։

Նախագիծ Աշոտ Տիգրանյաի հետ-Նախասիրությունների բացահայտում

Պարոն Տիգրանյանի հետ իրականացրել ենք 《Նախասիրությունների բացահայտում》նախագիծը և հարցերի ու կարճ պատասխանների շնորհիվ։

Նախագիծ-Ժեստերի լեզու-Արմեն Ոսկանյան

Հունվարային ճամբարի ընթացքում Արեմն Ոսկանյանի հետ ժեստերի լեզվի նախագիծ ենք իրականացրել, որի ժամանակ խոսել ենք առօրյայում շատ օգտագործվող ժեստերի մասին, խոսել ենք թե ինչ կարևորություն ունեն ժեստերը մեր առօրյայում։

Նախագիծ-Իմ խնդիրներն այլ տեսանկյունից-Սուսաննա չալիկյան

Posted in 9րդ դասարան, Ճամբար

Ձմեռային ճամբարի աշխատակարգ


Ուսումնական երկրորդ շրջանի ուղեցույց
Ճամբարային բովանդակություն 

Հունվար 9 , երկուշաբթի

9:00-9:20 ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Ճամբարային ծրագրի ներկայացում
10:10- 10:55 Նախագծային աշխատանք Արմեն Ոսկանյանի հետ  
11:05-12:35 Նախագիծ  – խաղային կոմբինատոր խնդիրների հաղթող ռազմավարությունների որոնում
12:35-12:55 Ընդմիջում
12։55-13։35 Ճամբարային օրվա ամփոփում լուսաբանման աշխատաքներ
13։35-14։00 հարցերի քննարկում

Հունվարի 10 , երեքշաբթի

9:00-9:20 ընդհանուր պարապմունք
9:20-11:05 -ռազմամարզական պարապմունքներ Ընկեր Վահեի հետ
11:05-11:45 -Դիջիթեք 2023 , պարապմունք  ՏՏ լաբորատորիայում
12:35-12:55 Ընդմիջում
12։55-13։35 Ճամբարային օրվա ամփոփում լուսաբանման աշխատաքներ
13։35-14։00 հարցերի քննարկում

Հունվարի 11 ,չորեքշաբթի

9:00-9:20 ընդհանուր պարապմունք
09:20-10:55 – Մարմնամարզական ստուգատես՝ պատասխանատու Անդրանիկ Դարբինյան
11:05-:11։ 50  Նախագիծ`  Խաղ «Տանտրիկս»
Սովորող- սովորեցնող նախագիծ ,միջին դպրոցի  ճամբարականների հետ
11:55-12:35 –

Հունվարի 12 ,  հինգշաբթի
9:00-9:20 ընդհանուր պարապմունք
9:20-10:05- Նախագծային աշխատանք Կարինե Թևոսյանի հետ 
09:20-10:55 – նախագծում առաջացած հարցերի  քննարկում
11:05-11:50  Ազգագրական փառատոնի նախագծեր՝ պար․ պատասխանատու Կարինե Գրիգորյան
11:55-13 :35  -«Դիջիթեք 2023» ստուգատեսի ներկայացում ճամբարականներին, նորարարական ստարտափ գաղափար կամ նախագծի առաջարկ-քննարկում, բովանդակության մշակում

Հունվարի 13 , ուրբաթ
9:00-9:20 ընդհանուր պարապմունք
09:20-10:05 –Աշոտ Տիգրանյանի նախագծի հետ  ծանոթացում

10:05-10:55 նախագծային աշխատանք Աշոտ Տիգրանյանի հետ
9:20-13:30- այցելություն սահադաշտ

Posted in Ճամբար

Հունաստան

Քաղաքներ

Հունացի գրեթե երկու երրորդն ապրում են Հունաստանի քաղաքային բնակավայրերում։ Հունաստանի ամենամեծ և ամենաազդեցիկ կենտրոններն են Աթենքն և Սալոնիկը, որի բնակչությունը մոտավորապես 4 միլիոն և 1 միլիոն բնակիչ համապատասխանաբար: Այլ նշանավոր քաղաքները, որոնց բնակչությունը անցնում է 100 000 թիվը հետևյալն են՝ Պատրաս, Հերակլիոն, Լարիսա, Վոլոս, Ռոդոս, Հոնինա, Խանյա և Խալկիդա։Ստորև բերված աղյուսակում թվարկվում են Հունաստանի խոշոր քաղաքները ըստ բնակչության* Արդյունքները բերված են 2011 թ. մայիսին Հունաստանում տեղի ունեցած մարդահամարից։

Կլիմա

Հունաստանի կլիման կարելի է բաժանել երեք տեսակի`   միջերկրածովյան, ալպիական և չափավոր, որոնցից ամեն մեկը խիստ կապված է տեղանքի հետ։ Պինդոս լեռնաշղթան ուժեղ ազդեցություն ունի երկրի մայրցամաքային մասի կլիմայի վրա, նրանից արևմուտք գտնվող շրջանները (Էպիրոս) ստանում են ավելի շատ տեղումներ, քան արևելքում գտնվող Թեսալիան։Միջերկրածովյան կլիման բնութագրվում է փափուկ խոնավ ձմեռներով և շոգ ու չոր ամառներով։ Այս տեսակի կլիմայական գոտում են գտնվում Կիկլադները, Դոդեկանեսը, Կրետեն, Պելոպոնեսի արևելյան մասը և Կենտրոնական Հունաստանը։ Այստեղ ջերմաստիճանը հաճախ հասնում է ռեկորդային արժեքների, իսկ ձմռանը նույնիսկ Կիկլադներում և Դոդեկանեսի կղզիներում հնարավոր է ձյան տեղումներ։Կլիմայի ալպիական տեսակը ավելի բնորոշիչ է երկրի լեռնային հատվածներին`   Էպիրոս, Կենտրոնական Հունաստան, Արևմտյան Մակեդոնիա, Թեսալիայի մի մասը, ինչպես նաև Աքեա, Արկադիա և Լակոնիա նոմերը։Արևելյան Մակեդոնիա և Թրակիա շրջանը կարելի է հատկացնել չափավոր կլիմայական գոտուն, համեմատաբար ցուրտ և խոնավ ձմեռնեով և տաք ու չոր ամառներով։Աթենքը գտնվում է անցումային գոտում, որտեղ միավորվում են երկու կլիմայական գոտիները`   միջերկրածովյան և չափավոր։ Աթենքի հյուսիսային մասում գերակայում է չափավոր կլիման, իսկ կենտրոնական և հարավային մասերը ունեն միջերկրածովյան կլիմայի հատկանիշներ։ 

Գետեր

Նեղ և լեռնոտ Հունական թերակղզում մեծ գետային համակարգեր չէին կարող առաջանալ։ Գերակշռում են լեռնային գետակները, գեղատեսիլ սահանքներով և ջրվեժներով, որոնք հոսում են դեպի ծովը նեղ կիրճերով։ Հունաստանի ամենաերկար գետը Ալյակմոնն է (ավելին քան 300 կմ)։ Մյուս մեծ գետերն են Էվրոսը, Նեստոսը, Ստրիմոնը, Վարդարը և Աքելոոսը։ Գետերը նավարկելի չեն, սակայն ունեն կարևոր դեր որպես էլեկտրաէներգիայի աղբյուր։ 

Լճեր

Հունաստանում հաշվվում են ավելին քան 20 լիճ, որոնց մակերեսը գերազանցում է 10 կմ²։ Ամենախոշորները և խորերը ունեն տեկտոնական ծագում, դրանցից են Տրիխոնիսը (95,5 կմ²), Վոլվին (75,6 կմ²), Վեգորիտիսը (72,5 կմ²)։ Շատ են կարստային ծագման լճերը, նրանք որպես կանոն մեծ չեն և սնվում են հիմնականում ստորերկրյա ջրերով։ Դրանցից ամենամեծն է Յանինան (22 կմ²)։

Posted in Ճամբար, պատմություն

Ամառային ճամբար 2021

Օր 2/ 02.06.2021

Մեր օրը սկսվեց խախերով։ Գնացել էինք դպրոցի բակ և խաղում էինք “195 Երկրներ” խաղը, ժամանակը հետաքրքիր էր անցնում։ Խաղը ավարտելուց հետո մենք գնացինք գնդակ խաղալու, խաղացինք վալեբոլ, չլոցի և այլն։ Այնուհետև գնացինք հեծանիվ վարելու, բոլորս հերթով, իրար փոխանցելով քշում էինք, խոչնդոտներ իհարկե եղան, բայց ընդհանուր ժամանակը հետաքրքիր և ուրախ անցավ։ Եկանք դասարան և քննարկեցինք, թե ինչպես պետք է անցկացնենք մեր Երևանյան թափառումները, իսկ թափառումների մասին կիմանաք հաջորդ գրառումում։

Posted in Ճամբար, պատմություն

2021թ. հունվարյան ճամբար

( գրառում ՝ 11.02.2021 ) Այսօր մենք մեր օրը սկսեցինք ամփոփմամբ, ամփոփեցինք 2020 թվականը, այնուհետև գնացինք շրջակա միջավայրի մաքրությամբ զբաղվելու՝ ջրեցինք ծաղիկներ։ Շրջակա միջավայրի մաքրությանը հաջորթեց պարի դասաժամը, պարեցինք հայկական պարեր և քանի որ մեր դպրոցում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, իսկ ես և իմ ընկերուհիները պատրաստվում ենք այդ միջոցառմանը մենք գնացինք նաև այդ փորձին։ Հետո հետ եկանք դասարան և սկսեցինք քնարկել Բագրատունիներ թեման, այդ թեմային հաջորդեց կրոնի թեման՝ Բուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն և ինչու չէ նաև քննարկեցինք աթեիզմ հասկացողությունը, իսկ հետո պլանավորեցինք մեր հետագա անելիքները։ Այսքաններ մեր այսօրվա օրը։👋👋

Posted in Ճամբար, պատմություն

Բագրատունիների արքայատոհմ 885-1045թթ. 2021թ. Հունվարյան ճամբարի առարկայական նախագիծ

Բագրատունյաց արքայատոհմի հիմնադրում 885թ. ( գրառում ՝ 11.01.2021)

Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: 

Posted in Ճամբար, Մայրենի, Ստեղծագործական աշխատանք, Դասարանական

Ձմռան Հեքիաթը

Երբ ձմեռ էր ես անհամբեր սպասում էի, որ պետք է ձյուն գար, բայց չեկավ: Ես հուսայատված, բայց համներատար սպասում էի ու հավատում, որ ձյուն կգա և ահա 12.1.2020թ-ի երեկոյան ձյուն եկավ և կատարվեծ իմ ցանկությունը: Հիմա ես իմ ընկերուհիների դասերց հետո իջնում ենք դպրոցի բակ և ձնագտիկ խաղում, ձնեմարդուկներ պատրաստում և այլն…: Ահա իմ հեքիաթը: ☃️☃️☃️☃️☃️☃️☃️☃️☃️☃️☃️☃️☃️🌨🌨🌨🌨🌨🌨🌨❄❄❄❄❄❄❄❄❄

Posted in Ճամբար

Հունվարի 17.

Այսօր մենք  գնացինք  «Մայր»դպրոց:Այնտեղ  մեր մեծ ընկերների հետ կրկնեցինք «Շորոր՝ պարը,նաև մեզ հետ վերցրել էինք մարզական հագուստններ, որպեսզի  էստաֆետային խաղեր խաղանք: Մի փոքր դժվար էր, բայց ես այդ ամենը հաղթահարեցի : Մեր առաջին  խաղն էր բասկետբոլ,  սեղանի թենիս և վազքի մրցույթ: