Posted in գրականություն 10

Վահան Տերյան. Տրիոլետներ.

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Չեմ տա երփեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում.
Բոց է անուըդ հնչյուն —
Չեմ տա երթեք անուըդ։
Թող ինձ այրե սամումըդ,
Սերդ որ սիրտ է փշրում.
Չեմ տա երթեք անունըդ
Մութ աշխարհի աջս փոշում…

Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

Posted in գրականություն 10

Դիմանկար

  1. Ուշադիր նայեք դիմանկարին։ Բառերով նկարագրեք պատկերված կնոջը՝ մազերը, հագուստը, զարդերը, դեմքը, ձեռքերը.
  2. Նստելու ձևից, դեմքկ արտահայտությունից ենթադրություն արա կնոջ հասարակական դիրքիխ իր ինքնագնահատականի, բնավորության որոշ գծերի մասին։
  3. Տեղեկություններ գտիր այս նկարի հեղինակի և պատկերված կնոջ մասին։
  4. Կարդա նկարագրություններդ ու ենթադրություններդ և համեմատիր իրական կերպարի հետ. գրառիր՝ նկարիչը ո՞ր հատկանիշներն է ընդգծել, որքանով է նկարը իրական կերպարին համապատասխանում։
  5. Տեքստով կազմիր ընկերներիցդ մեկի դիմանկարը (լկարագրություն, բնութագրում, վարվեցողությունից օրինակներ, որ երևան նրա արժեքները, նրա նախընտրանքնոերը, հանրության մեջ նրա դիրքը)։

Արաքս Մանսուրյան. 1990
Կտավի կինը երևում է՝ ինքնավստահ, խոհեմ և կայացած իր հայցքի, ազատ ու վստահ նստելաձի շնորհիվ:

Posted in գրականություն 10

Միսաք Մեծարենցի

31.01.24

  1. Ներկայացրու Միսաք Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ», «Վայրկյան», «Սիրերգ», «Անանուն», «Երազի օրեր», «Գիշերին երազանքը», «Հիւուղը»  բանաստեղծությունները։
  2. Կարդա Մեծարենցի բանաստեղծությունների ընդհանուր տպավորության մասին բլոգումդ գրառած տեսակետդ։ Գեղեցիկ ու հետաքրքիր բանաստեղծություններ էին, տպավորությույններս լավն են:
  3. Ներկայացրու Մեծարենցի մասին ամենահետաքրքիր տեղեկությունները։ Ասույթներ կամ պատմություններ գտիր Մեծարենցի մասին և ներկայացրու։
    1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։
  4. Մեծարենցի բանաստեղծություններում գտիր
    -անձնավորում-Աքասիաներ, գինով լույսէ ու տապէ,
    Օրօրվելով մաքուր շունչ մը կը հեւան

    -փոխաբերություն-Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜,
    -համեմատություն-ճամբուն վըրայ՝ իր քայլերուն հետքը վարդ
    -բնապաշտություն և այլ պատկերավորման միջոցներ-Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան
  5. Մեծարենցի ոճով նկարգրական շարադրանք գրիր ձեր տան, բակի, արևածագի կամ ինչի մասին որ կուզես։
  6. Տանը կարդա «Տուր ինծի, Տէր» բանաստեղծությունը, փորձիր մեկնաբանել՝ ինչո՞ւ է «անանձնական» ուրախություն փնտրում հեղինակը։
  7. Անգիր սովորիր Մեծարենցի՝ քո ընտրությամբ երեք բանաստեղծություն։
  8. Ուսումնասիրիր «Ինքնադատության փորձ մը» աշխատությունը, վերաբերմունքդ գրիր Մեծարենցի այս փորձի նկատմամբ։
Posted in Ստեղծագործական աշխատանք, գրականություն 10, հայոց լեզու 10

Սուտ.

Սուտը ինչ-որ տեղ սեփական կաշին փրկելու, անել անելի իրավիճակից դուրս գալու, կյանքը գունեղ դարցնելու, հանգիստ գլուխը բարձին դնելու ու <<անհոգ>> կյանք ապրելու միջոց է, բայց արդյո՞ք միշտ է դա այդպես, միշտ է՞, որ սուտը մեզ օգնում է, միշտ կարո՞ղ ենք ստել մեր ուզածին հասնելու համար, միշտ կարո՞ղ ենք, թե՛ ինքներս մեզ, թե՛ դիմացինին ստել, ո՛չ: Սուտը ոչ միայն պատվիրաններից մեկի խաղտում է, այլ նաև ճանապարհ դեպի կործանում: Ստի միջոցով երբեք լավ բանի չես հասնի, մի որոշ ժամանակ թեկուզ վախը սրտումդ կապրես, բայց ամեն ինչ մեկ է, ջրի երես է դուրս գալու: Եղել են հաստատ դեպքեր բոլորիս կյանքում, որ հարկադրաբար ստել ենք, կամ փորձել մեկին կամ հենց ինքերս մեզ գոհացնելու համար ստել ու ստեր հորինել, բայց այն դարձնել մեր առօրյայի մի մասը, ո՛չ, անուշտ ոչ:

Posted in գրականություն 10

Մուշեղ Գալոյան. <>

Պատմվածքը սիրո մասին էր, տասնմեկ ամյա սարերի գառնարած Զորոյի և փոքրիկ՝ութ ամյա Ալեյի մասին, որոնց հանդիպումը տեղի ունեցավ մոտ քառասուն տարի հետո, չնայած, որ վաղուց երկուսն էլ ունեին իրենց ընտանիքներն ու թոռներն,այնուամենայնիվ նրանց սերը չէր մարել և Զորոն կրկին այդ <<սերո>> զգացողությունը զգաց ու վերապրեց իրենց հանդիպումից հետո:  Պատմվածքը հետաքրքիր էր, և՛ ավելի հետաքրքրացավ երբ խոսք գնաց տարեց մարդու ամուսնալուծություն մասին, և իր Ալեյին վերադարձնելը:

Posted in գրականություն 10

10․10․23

  1. Ներկայացրու Հովսեփ Խուրշուդյանի հետ հարցազրույցի քո մեկնաբանությունը։
  2. Կարդա Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան այս գրառումը։

    Սա կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել կրակը, նա կոչ արեց Ադրբեջանին պահել հրադադարը: Շատ հաճելի է, ականջահաճո՝ ես կասեի: Իսկ մենք լսում ե՞նք, թե ինչ է հաջորդում այդ կոչերին: Այդ կոչերին հաջորդում է կոչը արդեն երկու կողմին՝ նստել եւ հարցը լուծել բանակցությամբ:
    Իսկ մենք մեզ հարց տալիս ե՞նք, ինչու՞ են կոչ անում երկու կողմին, եթե մի կողմը, այս դեպքում մենք, առավոտից երեկո հենց դա ենք ասում՝ որ մենք պատրաստ ենք բանակցության, նստած ենք բանակցության, որոշ դեպքերում նույնիսկ «պառկած» ենք բանակցության: Որեւէ մեկին հարց տալիս ե՞նք՝ ինչու՞ եք կոչ անում երկու կողմին, ինչու՞ չեք ասում, որ մի կողմը՝ այս դեպքում Ադրբեջանը, տապալում է բանակցությունը, հրաժարվում է բանակցությունից եւ ինչու՞ չեք դատապարտում այդ վարքագիծը:
    Սրան է պետք ուշադրություն դարձնել, սրա շուրջ է պետք խորհել՝ ինչու՞ եք բանակցության կոչը հավասարապես անում երկու կողմերին, ինչու՞ Ադրբեջանի վրա չեք դնում բանակցությունը տապալելու պատասխանատվություն: Մենք, որպես հանրություն, պետք է կենտրոնանանք այս խնդրի վրա, ոչ թե ուռա գոչենք Ադրբեջանին չկրակելու կոչերի առնչությամբ: Որովհետեւ, եթե հնչում է չկրակելու կոչ, բայց այն շարունակվում է երկու կողմին ուղղված՝ բանակցելու հավասար կոչով կամ հորդորով, դա նշանակում է Ադրբեջանի կրակելու «հիմքի» ճանաչում, պարզապես այս պահին կրակելու «մեթոդաբանության» մերժում: Այլ կերպ ասած, բանակցելու այդ հավասար կոչերը «թարգմանաբար» նշանակում է, որ Ադրբեջանը ունի կրակելու պատճառ, պարզապես պետք է փորձել այդ պատճառը վերացնել չկրակելով: Կարճաժամկետում սա թվում է լավ է, իհարկե: Թանկ է խաղաղ ամեն մի օր:
    Բայց սա պետք է լինի մեր մտածելու գլխավոր առարկան, եւ լրջորեն մտածելու առարկան, որովհետեւ երկարաժամկետ առումով սա կարող է պարզապես «խլացնել» պայթյունի լիցքերը, բայց ավելացնել դրանք, եթե չենք տեսնում, որ «պատճառը» վերացնելու պատասխանատվությունը հավասարապես դրվում է նաեւ մեզ վրա:
    Քաղաքական մեծամասնության առաջնային պատասխանատվությունից բացի, նաեւ մեր քաղաքական, հասարակական-քաղաքական առաջատար մյուս բոլոր խմբերի պատասխանատվությունն է կենտրոնանալ այդ խնդրի եւ դրա լուծումների վրա, որոնք շատ բարդ են, չափազանց բարդ, քան վեկտորի փոփոխությամբ փրկության «բանաձեւերը»:
    Եվ, ես օրինակ երբ այսօր խոսում եմ դրա մասին, որեւէ մեկից պակաս շահագրգռված չեմ հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերության սերտացմամբ կամ խորացմամբ, քան առավոտից երեկո այդ մասին կենաց ասող շատ ու շատ սուբյեկտներ: Բայց մեզ այս օրին հասցրել է հենց այն, որ մոտ երեք տասնամյակ մեր հիմնական զբաղմունքը եղել է կենաց ասելը՝ կենցաղից մինչեւ տնտեսություն, քաղաքականություն ու բանակ:
    Որպեսզի սա չընկալվի վերամբարձ, ասեմ, որ ինքս ինձ չեմ առանձնացնում մեր այդ հետագձից:
    Բայց, այսօր մենք տեսնում ենք թե մեր, թե այլոց հետ կատարվողը եւ պարտավոր ենք բարձրացնել իրողությունների դիտարկման եւ գնահատման մեր նշաձողերը:
    Աշխարհում մեզ վերաբերելու են ըստ դրա, այլ ոչ թե ըստ բաժակաճառերի ուղղությունների: Աշխարհի ուժեղներին մեր քաղաքական լրջությունն է հետաքրքիր, ոչ թե մեր սիրո խոստովանությունները: Իրենք չափազանց ուժեղ են դրա կարիքն ունենալու կամ այդ սիրո խոստովանությունների կամ նվիրական երդումների հույսին համար:
  3. Տեքստից գտիր զուտ գրական բառերը, մեկնաբանիր՝ ինչ են դրանք տալիս տեքստին։
    տապալել, ականջահաճո, գոչել, խորհել, հորդոր, վերամբարձ, այլոց, նշաձողեր, հետագիծ, սերտացում
  4. Կարճ վերաշարադրիր (1-2 նախադասությամբ) տեքստը։
    Տեքստը ընդհանուր մեր իրավիճակի, հրադադարի ու բանակցությունների, երկրների հորդորների,առձագանքների, մեր ազգի ու մեր ժողովրդի հարցերի մասին էր, և թե ինչպես է մտածում հենց ինքը՝գրողը, որն ինձ համար բնավ ճշմարիտ չէ :
  5. Ո՞ր զգացմունքն է գերիշխում այս տեքստում, որ տողերից է դա երևում։
    ԱՄՆ-ի գովերքն է՝ <<ջան գյուլում, ջան-ջան>>:
  6. Միտում կա՞ այս խոսքի մեջ, եթե կա, որն է և որտեղից է դա երևում։
    Այո՛, կա, հեղինակի խոսքից երևում է, որ նա ամերիկամեդ է, իսկ մեր ժողովուրդը կարիք ունի, ո՛չ ամերիկամեդ, ո՛չ ռուսամեդ, ո՛չ եվրոպամեդ և ոչ էլ թուրքամեդ, այլ հայամեդ քաղաքական գործիչի: Ահա, միտված մեջբերումը՝ <<Եվ, ես օրինակ երբ այսօր խոսում եմ դրա մասին, որեւէ մեկից պակաս շահագրգռված չեմ հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերության սերտացմամբ կամ խորացմամբ, քան առավոտից երեկո այդ մասին կենաց ասող շատ ու շատ սուբյեկտներ: >>

  7. Տեղեկություններ գտիր Հակոբ Բադալյանի մասին, հետևություն արա այդ տեղեկություններից՝ անձնական շահարգռվածություն ունի՞ այսպես խոսելով։

    Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 19-ին, Երևանում:
    Կրթությունը/մասնագիտությունը
  8. 1982-1992թթ.` Երևանի Պարույր Սևակի անավան թիվ 123 դպրոց
  9. 1999թ. հուլիս-սեպտեմբեր` «Ար» հեռուստաընկերության լրագրության դասընթացներ
  10. 2000թ.` տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների համար ԱՄՆՄԶԳ (USAID) դասընթացը
  11. 2001թ. նոյեմբեր` հեռուստալրագրության «Ինտերնյուս-Հայաստան»-ի դասընթացը
  12. 2002թ. մայիս`հետաքննական լրագրության «Ինտերնյուս-Հայաստան»-ի դասընթացը
  13. 2004թ. հունվար-փետրվար` հետաքննական լրագրության «Լրագրության միջազգային կենտրոնի»-ի դասընթացը (ԱՄՆ)

    Աշխատանքը
  14. 2005թ. մինչև օրս`Lragir.am առցանց թերթի քաղաքական մեկնաբան
  15. 2003-2005թթ.` «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական հաղորդման թղթակից
  16. 2002-2003թթ.` «Շողակաթ» հեռուստաընկերության «Օրվա թեման» լրատվական-վերլուծական հաղորդման թղթակից
  17. 2001թ. հոկտեմբեր-դեկտեմբեր՝ «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր
  18. 1999-2001 թթ.` «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ» լրատվական հաղորդման թղթակից

    Հրապարակումները
  19. «Ար», «Շողակաթ» հեռուստաընկերություններ, `«Lragir.am» առցանց թերթ, «Չորրորդ իշխանություն», «Հայք» թերթեր
  20. Նախասիրությունները
  21. Սպորտ՝ ֆուտբոլ, մեծ թենիս
  22. Լեզուների իմացությունը
  23. Հայերեն, ռուսերեն
  24. Ընտանեկան կարգավիճակը
  25. Ամուսնացած է, ունի մեկ զավակ

    Այստեղից հետևություն, որ օրվա <<հերոսը>>, ամերիկամեդ և ինձ համար ո՛չ հայամեդ, մի կերպար է:

Posted in գրականություն 10, Գրաբարյան օրեր

Գրաբար

  1. Կարդա Վարդան Այգեկցու «Կտակ վասն գանձի» առակը ( grabar-1-in-mas, էջ 22-23)։
  2. Կատարիր առաջադրանքները բլոգումդ։

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Կտակ գանձի մասին

Մի իմաստուն և մի աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց․
Որդյակներ, բազում գանձեր կան պահված իմ հոր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալիս, ով ամենախորը փորի, նա կգտնի գանձը:
Եվ հոր մահավանից հետո, որդիները սկսեցին աշխատել մեծ չարչարանքով խոր փոսեր փորում, և ամեն մեկը ինքն էր ուզում գտնել գանձը:
Եվ սկսեց այգին աճել և զորանալ, շատ պտուղ տալ և լցրեց գանձով:

աղքատ – մի աղքատ մարդ
որդիս – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց – կանչեց
զորդիսն – որդիներին
որդեակք – որդյակներ
պահեալ – պահված
ի հարցն իմոց – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին – այգում
զտեղին – տեղը
ոչ ցուցանեմ – ցույց չեմ տալիս
որ – ով, ով որ
խորագոյն – ավելի խոր
փորէ – այստեղ` փորի
գտանէ – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
արէին – վարում էին
իւր ջանայր – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի – որ, որպեսզի
գտցէ – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ – տվեց
ելից – լցրեց
զնոսա – նրանց
գանձիւ – գանձով

Posted in գրականություն 10, թարգմանություն

Ո՞վ է Պետրիթ Հալիլաջը.

տեքստ

Պետրիտը մեծացել է Ռունիկ կոչվող փոքրիկ գյուղում։ Երբ նա 12 տարեկան էր, նա ստիպված էր փախչել ապահով տեղ, երբ Կոսովոյի պատերազմի ժամանակ նրա տունը հարձակման ենթարկվեց:

Ապրելով փախստականների ճամբարում՝ Պետրիտը նկարներ էր անում՝ օգնելու նրան հասկանալու իր տեսած սարսափելի բաները: Բայց նրա նկարները նաև օգնեցին նրան բացահայտել ապագայի երազանքները:

Պետրիտն ուներ վայրի/կատաղի երևակայություն։ Նա իրեն կնկարի որպես հորիզոնի վրայով թռչող թռչուն: Նայեք նկարին, որը նա նկարել է 13 տարեկանում.

Այժմ Պետրիտը նկարիչ է, ով ճանապարհորդում է աշխարհով մեկ։ Նա ստեղծում է գունավոր ստեղծագործություններ Կոսովոյում իր կյանքի, երևակայության, հիշողությունների և ապագայի հույսերի մասին: Պետրիտը նկարագրում է իր աշխատանքը որպես «փոքր բներ» իր պատմության և իր երևակայության համար միասին հանգստանալու համար:

Posted in գրականություն 10

<> Լեոպոլդ Լուգոնես

Ընթերցանության հաջորդ նյութը
«Մահացած մարդը». Լեոպոլդո Լուգոնես

  1. Որակի՛ր «խենթի» պահանջը՝ ճանաչել իրեն մահացած։ Դիտարկի՛ր այդ պահանջը սոցիալական ընկալման համատեքստում։
    Կարծում եմ նա մահացավ այն ժամանակ, երբ իրեն իրոք մահացած մարդու տեղ դրեցին, ընկալեցին, որպես մահացած:
  2. Ուսումնասիրի՛ր նաեւ “Мы” и “Другие”: проблема идентичности в социальной антропологии հոդվածի «О значимости Другого» հատվածը։
  3. Մտքերդ գրառիր ուրիշի ազդեցությամբ անհատի վարքի դրսեւորումների մասին։
    Դե վստահ կարող եմ ասել, որ բնականաբար հասարակության կամ այս դեպքում ուրիշների ասածը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ անհատի վրա: Հոգեպես թույլ լինելու դեպքում մարդու ընդհանուր ապրելակերպն էլ է փոխվում, վարքից մինչև խոսքը: Չեն ունենում սեփական մտքերը, որպես անհատ և սկսում են աստիճանաբար ձուվել և հարմարվել ուրիշների և ուրիշների կարծիքների հետ:
  4. Մեկնաբանի՛ր «Ոչնչի ծարավը սարսափելի բան է» արտահայտությունը։
  5. Առանձնացրո՛ւ քո կարծիքով ամենաառանցքային հատվածը, հիմնավորիր ընտրությունդ։
  6. Գրավոր ընդհանրացրու տպավորություններդ պատմվածքից։
    Պատմվածքում նկարագրված էր մարդ և հասարակություն հարաբերությունները, ներկայացված էր, թե հասարակության կարծիքն ինչպես կարող է ազդել անհատի վրա։