Posted in Պատմություն 10

Նվարսակի

Նվարսակի պայմանագիր, խաղաղության և հաշտության պայմանագիր Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև։ 484 թվականին Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև Պարսկահայքի Նվարսակ բնակավայրում կնքվել է պայմանագիր, որով վերջ է դրվել 481-484 թվականների ապստամբությանը։ Նվարսակի հաշտությամբ Սասանյան Պարսկաստանը, որին չէր հաջողվել ճնշել Վահան Մամիկոնյանի ուժերի դիմադրությունը, ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից:

Պերոզի մահից հետո Սասանյան Պարսկաստանի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում Դվին։ Նա ցանկացնում էր բարեկամության և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ։ Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ Նվարսակ գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ հրամանատար Նիխորը։

Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների առաջնորդների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ։
Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վաղարշ արքայից արքան Վահան Մամիկոնյանին ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ։ Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը։ Ձախողվում են Հայաստանը Պարսկաստանի վարչական մարզ դարձնելու, հայերին կրոնափոխելու բոլոր փորձերը։ Հայաստանը պահպանում է նաև իր տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները։

Posted in Պատմություն 10

Վարդանանց և Վահանանց պատերազմներ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր։ Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր։ Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել։ Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում։ Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին։
481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները։ Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում։

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։ Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար:
Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային։
ՀայրենիքումԱնգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել։ Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։
451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։

Posted in Պատմություն 10

Արշակունյաց թագավորության անկումը

Պապ թագավորի մահից հետո գահ բարձրացավ նրա ազգակից Վարազդատը (374-378թթ․): Վարազդատը ծնվել և կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերի հաղթող։ Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից: Շուտով տարաձայնությունները եկան թագավորի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի և նախարարների միջև։  Վարազդատը հրամայում է իր ծառաներից մեկին սպանել սպարապետին, որից հետո Վարազդատը սպարապետությունը փոխանցեց Սահառունուն։ Դժգոհ հայ նախարարները և Մանվել Մամիկոնյանը համախբվում են, և 378թ-ին Կարինի ճակատամարտում Վարազդատը պարտություն է կրում և փախչում երկրից։
Վարազդատից հետո գահ բարձրացավ Պապի անչափահաս տղա՝ Արշակ 3-րդը (378-389թթ․), որը գտնվում էր Մանվել Մամիկոնյանի խնամակալության տակ։ Մանվել Մամիկոնյանի մահից հետո նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ 3-րդին, և պարսից արքայի աջակցությամբ, գահ է բարձրանում Խոսրով 4-րդը (385-389թթ․)։ Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: 

387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի: 389թ-ին Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով 4-րդ, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել Հռոմին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային: 389թ-ին պարսից արքան բանտարկում է Խոսրով 4-րդին այն պատճառով, որ առանց իր համաձայնության Խոսրովը կաթողիկոս է նշանակել Սահակ Ա Պարթևին։

Գահ է բարձրանում Խոսրովի եղբայր՝ Վռամշապուհը (389-415թթ․)։ Օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաև հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը: Նաև Վռամշապուհը աջակցեց Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ գրերի ստեղծման մեջ։

Posted in Պատմություն 10

Միջնադարյան քաղաքակրթության ձևավորումը Եվրոպայում

Միջնադարյան քաղաքակրթության ձևավորումը բարդ և երկարատև գործընթաց էր։ Եթե Եվրոպայում քաղաքակրթությունը հիմնականում զարգանում էր Հին Հունաստանում և Հռոմում , ապա միջնադարի քաղաքակրթությունը ընդգրկում էր համարյա ողջ Եվրոպան։ Միջնադարին անցման ժամանակ Եվրոպայում գոյություն ունեին երկու հասարակություններ՝ ուշ անտիկ և բարբարոսական։ Ուշ անտիկը ներառում էր Հռոմեական կայսրության սահմանններում բնակվող ժողովուրդներին , իսկ երկրորդը բարբարոսական ցեղերին , ինչպիսիք էին գերմանացիները,սլավոնններըև այլն։ Իրավիճակը փոխվեց ,երբ բարբարոսական ցեղերի մի մասը տարաբնեց Արևմտահռոմեական կայսրությանն սահմաններում։ Կայսրությունը դադարեց գոյություն ունենալ և փոխվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը։
Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում բարբարոսական ցեղերի տեղաշարժերը տարբերվում էին նախորդ տեղաշարժերից ,
ոչ միայն չափերով ,այլ բնույթով։ Մասնակցում էին քանակով ավելի շատ մարդիկ։ Նրանք չէին բավարարում միայն կայսրության շրջաններն արշավելով, այլ տարաբնակվում էին տաբեր տարածքներում։ Հին գերմանական ցեղերից մեկը՝ գոթերը հաստատվեցին շատ տարածքներում ՝ Աֆրիկայում , Իտալիայում , Բրիտանիայում , Գալլիայում և այլն։ Չնայած , որ նվաճված տարածքներում Գերմանացիների քանակը շատ քիչ էր , սակայն նրանք ակտիվ սոցիալ քաղաքական կյանք էին վարում։ Արևմտյան Եվրոպայի շրջաններում միջնադարը առաջացավ Գերմանական և ուշ հռոմեական փոխնեգործության համադրման արդյունքում։

Միջնադարյան քաղաքակրթությունը սկսվեց ձևավորվել Գալլիայում և Իսպանիայում։ Երկու տարբեր աստիճանների վրա գտնվող հասարակությունների համադրման արդյունքում նոր հասարակության առաջացման համար անհրաժեշտ էին որոշակի պայմաններ։ Դրանցից կարևորը եկացող գերմանացիների և տեղաբնիկների հարաբերակցությունն էր։ Գերմանացիները արդեն իրենց ձեռքն էին վերցրել ռազմական և քաղաքական իշխանությունը , սակայն , եթե նրանք քանակով քիչ լինեին , շատ հեշտ կկարողանային ձուլվել տեղաբնիկների հետ։ Ձուլման հավանականությունը բարձր էր , որովհետև գերմանացիների հասարակական մակարդակը ավելի ցածր էր։ Համադրման համար անհրաժեշտ էր երկու հասարակությունների բնորոշ հատկանիշներ կրողների թվաքանակ։ Որոշ գերմանական ցեղեր աշխատում էին համախմբված ապրել ։
Միջնադարյան վերջինիս քաղաքակրթության առաջացման ժամանակ հասարակությունները զարգացման տարբեր աստիճանների վրա էին։ Նրանց մի մասը մինչավատատիրական անկամն փուլում էր (Իրանը , Հնդկաստանը , Չինաստանը)։ Այլ քաղաքակրությունների փոխնեգործության բացակայության պայմաններում ձևավորումը տեղի էր ունենում ներքին ճանապարհով։ Ճանապարհը կարելի էր բաժանել 2 ուղղու։ Առաջին դեպքում միջանդարը ձևավորվում էր անկում ապրող հասարակարգի ներսում, իսկ երկրորդի դեպքում միջնադարը ծնվեց քայքայվող տոհմացեղային համակարգի ներսում։

Posted in Պատմություն 10

Ավարայրի ճակատամարտ

Ավարայրի ճակատամարտ, Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը։ Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը (հին ժամանակներում պարսկական բանակի ընտիր հեծելազորը)։

Posted in Պատմություն 10

Անգլիա.

Անգլիան և Շոտլանդիան XVII դարից սկսած գիտական հեղափոխության առաջատար կենտրոններից էին, իսկ Մեծ Բրիտանիան գլխավորում էր Արդյունաբերական հեղափոխությունը 18րդ դարում և այդ ժամանակներից տալիս են աշխարհին հանրահայտ գիտնականներ և ճարտարագետներ։ XVII-XVIII դարերի կարևորագույն գիտնականներից կարելի է առանձնացնել Իսահակ Նյուտոնին, ում շարժման օրենքները հանդիսանում են այսօրվա գիտության հիմնասյուներից մեկը, նաև Սթիվեն Հոկինգը , առավել ժամանակակից գիտնականներից է, ով զարգացրել է տիեզերագիտության, քվանտային գրավիտացիայի և սև անցքերի հետազոտության հիմնական տեսությունները։
 XX դարում ԴՆԹ-ի կառուցվածքը, հայտնաբերված Ֆրենսիս Կրիկի կողմից։ Խոշոր ճարտարագիտական նախագծերը և գյուտերը ներառում են շոգեքարշը, նախագծած Ռիչարդ Տրեվիտիկի և Էնդրյու Վիվիանի կողմից XVIII դարում, XIX դարում Մայքլ Ֆարադեյի կողմից ստեղծված էլեկտրական շարժիչը, առաջին օգտագործված հեռախոսը, պատենտավորված Ալեքսանդր Բելլի կողմից, ինչպես նաև XX դարում Ջոն Բերդի հայտնագործած առաջին աշխատող հեռուստացույցը, Ֆրենկ Ուիտլի ռեակտիվ շարժիչը, Ալան Թյուրինգի կողմից մշակված ժամանակակից համակարգչի հիմքերը, ինչպես նաև Թիմ Բերներս-Լիի հայտնագործած համաշխարհային սարդոստայնը։ Անհրաժեշտ է առանձին նշել Լոնդոնյան թագավորական միությունը, որը աշխարհի հնագույն գիտական միություններից մեկն է, հիմնադրվել է 1660 թվականին։
Ժամանակակից Մեծ Բրիտանիան առաջատարներից մեկն է օդանավաշինության մեջ, ներառելով Rolls-Royce-ը ընկերությունը, որը առաջատարն է աշխարհում օդանավերի շարժիչների արտադրության ոլորտում, BAE Systems-ը, խոշորագույն բրիտանական սպառազինությունների մատակարար կազմակերպությունը, ինչպես նաև այլ ընկերություններ որոնք մատակարարում են մասեր Airbus-ի ծրագրերի համար։ Երկու բրիտանական ընկերություններ՝ GlaxoSmithKline-ը և AstraZeneca-ն, մտնում են աշխարհի խոշորագույն դեղարտադրության ընկերությունների հնգյակի մեջ, իսկ ընդհանուր առմամբ բրիտանական ընկերությունների կողմից հայտնաբերվել և արտադրվում են ավելին դեղամիջոցներ, քան աշխարհի որևէ մի երկրում, բացառությամբ ԱՄՆ-ն։ Բրիտանիան դեռևս մնում է համաշխարհային ավտոմոբիլաշինության առաջատարներից մեկը, մասնավորապես շարժիչների մասով, և ունի մոտ 2600 արտադրողներ, որոնք ավտոպահեստամասեր են արտադրում։

Գիտահետազոտական աշխատանքները նույնպես հանդիսանում են բրիտանական համալսարանների հիմնական գործունեության ուղղություններից մեկը, որոնցից շատերը ստեղծում են տեխնոպարկեր, արտադրության և ընկերությունների հետ աշխատանքի դյուրինացնելու համար։ 2004-2008 թվականներին Մեծ Բրիտանիայում են իրականացվել համաշխարհային գիտական հետազոտությունների 7%, սա երրորդ տեղն է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Բրիտանական գիտական ամսագրերից են՝ Nature-ը, British Medical Journal-ը և The Lancet-ը։

Posted in Պատմություն 10

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։


Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Բացի դրանից` մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին: Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզոր արքաներից էին Սարդուրի I-ը, Իշպուինի արքան և հատկապես Մենուան:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։ Մենուային հաջորդեց իր որդին՝
Արգիշտի I-ը: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում` հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:
Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն:

Posted in Պատմություն 10

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 Հայկական լեռնաշխարհի առաջին հայտնի պետությունը Արատտան էր, որը գույություն է ունեցել ք.ա. 28 – 27 դարերում: Դա իմացել ենք շումերների արձանագրություններից:  Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:

Արատտա 

Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը շումերական բնագրերում հիշատակվող Արատտան է (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.), որը համարվում է Արարատի նախաձևը: Արատտան աստվածապետական (թեոկրատական) կարգերով երկիր էր, որի արքան միաժամանակ գերագույն քուրմն էր:  Քրմապետը երկրի կարևոր հարցերը քննարկում էր Ավագների ժողովում: Ըստ շումերների բնագրերի Արատտան ուներ հզոր բանակ, պարսպապատ մայրաքաղաք և սեփական գիր: Արատտացիները Շումերից ներմուծել են հացահատիկ և երկրագործ այլ ապրանքներ, արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Ըստ շումերական աղբյուրների, մեկ տարի պաշարելով Արատտայի համանուն պարսպապատ մայրաքաղաքը, շումերները չեն կարողացել գրավել այն:

Հայասա

Խեթական սեպագրերում մ. թ. ա. XV -XIII դարերի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա թագավորությունը: Երկրանունը կազմված է «հայ» արմատից, որը հայ ժողովրդի ինքնանվանումն է  և խեթ. «ասա» վերջածանցից: Տարածվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռնաշղթայի և Վանա լճի միջև: 
Խեթական Թուդխալիաս III արքան արշավել է Հայասա, որի թագավորը Կարանին էր: Թուդխալիաս III-ի հաջորդ Սուպիլուլիումաս 1-ը, որը պատե­րազմներ էր մղում նաև Միտաննի թա­գավորության դեմ, պայմանագիր է կնքել (մ. թ. ա. 1380) Հայասայի Խուկանա  արքայի հետ և իր քրոջը կնու­թյան տվել նրան: Համաձայն դաշնագրի, Հայասայի թագավորը պարտավորվում էր խեթական թագավորին ռազմական օգնություն տրա­մադրել, վերադարձնել Խատտիից փախած անձանց:

Խեթական Մուրսիլիս II թագավորի օրոք վերսկսվել են հայ – խեթական պատերազմները: Խեթական տերու­թյան մեջ են մտել Հայասայի՝ ստորին Արածանիի և Վերին Եփրատի ավա­զանների գավառները: Խեթական Թուդխալիաս IV թագավորի տիրապետության ժամա­նակ Հայասային հաջողվել է Եփրատը կրկին դարձնել սահման, բայց խեթական Արնովանդա III թագավորը  վերանվաճել է այդ գավառները:

Նաիրի․

 Մ. թ. ա. II-րդ հազարամյակի 2-րդ կեսի և I հազարամյակի սկզբի պետական միավորումներից էին նաև Նաիրյան երկրները: «Նաիրի» երկրանունն առաջին անգամ հիշատակել է Ասորեստանի Սալմանասար I թագավորը։ Սալմանասար l-ը պահել է հատուկ սահմանային պահակազոր` տերության շրջանների վրա նաիրյան զորքերի հարձակումները կանխելու նպատակով: Ասորեստանի Թիգլաթպալասար I արքան Նաիրին անվանում է «ընդարձակ, հպատակություն չճանաչող և անծանոթ երկիր», իսկ Աշուրնածիրպալ ll-ը տեղեկացնում է Նաիրի երկրի դեմ իր 4 մեծ արշավանքների մասին: 
Մ. թ. ա. IX դարում Վանի թագավորության միապետը կրել է նաև Նաիրի երկրի արքա տիտղոսը (ըստ ասուրական արձանագրության):

Posted in Պատմություն 10

ՔԱՐԵ ԴԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ

Մարդկային հասարակության ամենավաղ շրջանը անվանում են հին քարի դար, քանի որ աշխատանքային գործիքների հիմնական մասը պատրաստում էին քարից՝ վանակատ (օբսիդիան), կայծքար և այլն։ Անկասկած գործիքների մի մասը պատրաստել են նաև փայտից և ոսկրից։ Բայց դրանք ժամանակի ընթացքում ոչնչացել են ու մեզ չեն հասել։ Քարի դարը տևել է 100 հազարավոր տարիներ։ Այն բաժանվում է երեք շրջանի՝ Հին քարի դար (պալեոլիթ), Միջին քարի դար (մեզոլիթ), Նոր քարի դար (նեոլիթ)։
Հին քարի դարն ավարտվել է մեզանից 14.000 տարի առաջ։
Հին քարի դարի ժամանակ երկրագնդի կլիման հաճախակի ցրտում էր և այդ պատճառով նախամարդիկ հիմնականում բնակվում էին բնական քարայրներում։ Նրանք ապրում էին համեմատաբար փոքր խմբերով՝ մարդկային հոտերով։ Նախամարդիկ միասին աշխատելով և ապրելով՝ ապահովում էին իրենց սնունդը և պաշտպանվում վայրի գազաններից։ Համատեղ աշխատանքը հեշտացնում էր նաև սննդի ձեռք բերումը։ Մարդկային այդ հոտերը՝ խմբերը, հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ, մանր կենդանիների, թռչունների և սողունների որսով։ Հին քարի դարի մարդը՝ հմտանալով որսորդության մեջ, սկսեց որսալ նաև խոշոր կենդանիներ՝ մամոնտ, եղջերու, ցուլ, վայրի ձի։
Գետերի և լճերի ափերին մարդիկ զբաղվում էին ձկնորսությամբ։ 

Նախամարդու հիմնական աշխատանքային գործիքը կոպիտ քարե ձեռքի հատիչն էր և սրածայր փայտը՝ հողից ուտելի արմատներ հանելու համար։ Ժամանակի ընթացքում, թեև դանդաղ, սկսեցին պատրաստել բազմատեսակ գործիքներ և զենքեր։ Դրանցով հնարավոր էր քերել, կտրել, տաշել, ծակել և այլ գործողություններ կատարել։
Շուրջ 40 հազար տարի առաջ նախամարդն իր արտաքինով նմանվեց ժամանակակից մարդուն՝ մեզ։ Նա ուներ արդեն զարգացած ուղեղ և ձեռք էր բերել խոսելու կարողություն։ Նրան գիտնականները անվանում են բանական մարդ։

Posted in Պատմություն 10

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

1. Հայկական լեռնաշխարհ
Հայրենիքն այն տարածքն է, որտեղ հայը դարեր շարունակ ապրում և կերտում է իր պատմությունը , ստեղծում մշակութային արժեքներ։ Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան։ Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Դրա համար էլ Հայկական լեռնաշխարհը համարվում է հայերի բնօրրանը ՝ հայրենիքը։

Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները՝

Հայաստանի լեռնոտ տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է, և այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսին, Հյուսիս — արևմուտքում ՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում Կուր գետն է , արևելքում ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը , արևմուտքում ՝ Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է , որը հայտնի է նաև Մասիս անունով, որի բարձրությունը 5165 մետր է։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսը ունի 3925 մետր բարձրություն։ Արարատից դեպի արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան։ ՀՀ տարածքի ամենաբարձր լեռն Արագածն է։

Գետերը՝

Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեծ և փոքր գետեր։ Դրանք են տարածաշրջանում հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Արաքսը (հնում ՝ Երասխ ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է հայոց մայր գետը ։

Լճերը՝
Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Սևանը ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916 մետր, սակայն Խորհրդային Հայաստանի ժամանակներում իջել է 20 մետրով՝ ջրի շատ օգտագործման պատճառով։ Վանա լիճը (հնում ՝ Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս. Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։ Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճը Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Բնակլիմայական պայմանները՝

Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճում են խաղող և ծիրան: Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի, անվանվել է արմենիակա։ Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով , որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հատուկ որդի տեսակից։ Լեռնաշխարհի հյուսիսյան նահանգները անտառապատ են։ Ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, աղի հանքերով։ Հարուստ է նաև բուժիչ հատկություններ ունեցող հանքային ջրերով։