Posted in Հետազոտական աշխատանք 2023-2024

Հետազոտական աշխատանքի պաշտպանություն

Թեմա՝

«Կրթական համակարգը Իսպանիայում և Հայաստանում,

դասավանդման մեթոդները»

Պաշտպանող՝ Շուշաննա Կարապետյան
Աշխատանքի ղեկավար՝ Ռուզաննա Սարգսյան
Գրախոսությունը ընթացքի մեջ է
Սահիկաշարը տեսեք՝հղումով

Posted in Պատմություն 10

Նվարսակի

Նվարսակի պայմանագիր, խաղաղության և հաշտության պայմանագիր Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև։ 484 թվականին Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև Պարսկահայքի Նվարսակ բնակավայրում կնքվել է պայմանագիր, որով վերջ է դրվել 481-484 թվականների ապստամբությանը։ Նվարսակի հաշտությամբ Սասանյան Պարսկաստանը, որին չէր հաջողվել ճնշել Վահան Մամիկոնյանի ուժերի դիմադրությունը, ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից:

Պերոզի մահից հետո Սասանյան Պարսկաստանի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում Դվին։ Նա ցանկացնում էր բարեկամության և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ։ Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ Նվարսակ գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ հրամանատար Նիխորը։

Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների առաջնորդների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ։
Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վաղարշ արքայից արքան Վահան Մամիկոնյանին ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ։ Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը։ Ձախողվում են Հայաստանը Պարսկաստանի վարչական մարզ դարձնելու, հայերին կրոնափոխելու բոլոր փորձերը։ Հայաստանը պահպանում է նաև իր տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները։

Posted in Պատմություն 10

Վարդանանց և Վահանանց պատերազմներ

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր։ Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր։ Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել։ Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում։ Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին։
481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները։ Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում։

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։ Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար:
Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային։
ՀայրենիքումԱնգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել։ Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։
451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։

Posted in Պատմություն 10

Արշակունյաց թագավորության անկումը

Պապ թագավորի մահից հետո գահ բարձրացավ նրա ազգակից Վարազդատը (374-378թթ․): Վարազդատը ծնվել և կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերի հաղթող։ Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից: Շուտով տարաձայնությունները եկան թագավորի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի և նախարարների միջև։  Վարազդատը հրամայում է իր ծառաներից մեկին սպանել սպարապետին, որից հետո Վարազդատը սպարապետությունը փոխանցեց Սահառունուն։ Դժգոհ հայ նախարարները և Մանվել Մամիկոնյանը համախբվում են, և 378թ-ին Կարինի ճակատամարտում Վարազդատը պարտություն է կրում և փախչում երկրից։
Վարազդատից հետո գահ բարձրացավ Պապի անչափահաս տղա՝ Արշակ 3-րդը (378-389թթ․), որը գտնվում էր Մանվել Մամիկոնյանի խնամակալության տակ։ Մանվել Մամիկոնյանի մահից հետո նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ 3-րդին, և պարսից արքայի աջակցությամբ, գահ է բարձրանում Խոսրով 4-րդը (385-389թթ․)։ Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: 

387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի: 389թ-ին Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով 4-րդ, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել Հռոմին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային: 389թ-ին պարսից արքան բանտարկում է Խոսրով 4-րդին այն պատճառով, որ առանց իր համաձայնության Խոսրովը կաթողիկոս է նշանակել Սահակ Ա Պարթևին։

Գահ է բարձրանում Խոսրովի եղբայր՝ Վռամշապուհը (389-415թթ․)։ Օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաև հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը: Նաև Վռամշապուհը աջակցեց Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ գրերի ստեղծման մեջ։

Posted in Պատմություն 10

Միջնադարյան քաղաքակրթության ձևավորումը Եվրոպայում

Միջնադարյան քաղաքակրթության ձևավորումը բարդ և երկարատև գործընթաց էր։ Եթե Եվրոպայում քաղաքակրթությունը հիմնականում զարգանում էր Հին Հունաստանում և Հռոմում , ապա միջնադարի քաղաքակրթությունը ընդգրկում էր համարյա ողջ Եվրոպան։ Միջնադարին անցման ժամանակ Եվրոպայում գոյություն ունեին երկու հասարակություններ՝ ուշ անտիկ և բարբարոսական։ Ուշ անտիկը ներառում էր Հռոմեական կայսրության սահմանններում բնակվող ժողովուրդներին , իսկ երկրորդը բարբարոսական ցեղերին , ինչպիսիք էին գերմանացիները,սլավոնններըև այլն։ Իրավիճակը փոխվեց ,երբ բարբարոսական ցեղերի մի մասը տարաբնեց Արևմտահռոմեական կայսրությանն սահմաններում։ Կայսրությունը դադարեց գոյություն ունենալ և փոխվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը։
Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում բարբարոսական ցեղերի տեղաշարժերը տարբերվում էին նախորդ տեղաշարժերից ,
ոչ միայն չափերով ,այլ բնույթով։ Մասնակցում էին քանակով ավելի շատ մարդիկ։ Նրանք չէին բավարարում միայն կայսրության շրջաններն արշավելով, այլ տարաբնակվում էին տաբեր տարածքներում։ Հին գերմանական ցեղերից մեկը՝ գոթերը հաստատվեցին շատ տարածքներում ՝ Աֆրիկայում , Իտալիայում , Բրիտանիայում , Գալլիայում և այլն։ Չնայած , որ նվաճված տարածքներում Գերմանացիների քանակը շատ քիչ էր , սակայն նրանք ակտիվ սոցիալ քաղաքական կյանք էին վարում։ Արևմտյան Եվրոպայի շրջաններում միջնադարը առաջացավ Գերմանական և ուշ հռոմեական փոխնեգործության համադրման արդյունքում։

Միջնադարյան քաղաքակրթությունը սկսվեց ձևավորվել Գալլիայում և Իսպանիայում։ Երկու տարբեր աստիճանների վրա գտնվող հասարակությունների համադրման արդյունքում նոր հասարակության առաջացման համար անհրաժեշտ էին որոշակի պայմաններ։ Դրանցից կարևորը եկացող գերմանացիների և տեղաբնիկների հարաբերակցությունն էր։ Գերմանացիները արդեն իրենց ձեռքն էին վերցրել ռազմական և քաղաքական իշխանությունը , սակայն , եթե նրանք քանակով քիչ լինեին , շատ հեշտ կկարողանային ձուլվել տեղաբնիկների հետ։ Ձուլման հավանականությունը բարձր էր , որովհետև գերմանացիների հասարակական մակարդակը ավելի ցածր էր։ Համադրման համար անհրաժեշտ էր երկու հասարակությունների բնորոշ հատկանիշներ կրողների թվաքանակ։ Որոշ գերմանական ցեղեր աշխատում էին համախմբված ապրել ։
Միջնադարյան վերջինիս քաղաքակրթության առաջացման ժամանակ հասարակությունները զարգացման տարբեր աստիճանների վրա էին։ Նրանց մի մասը մինչավատատիրական անկամն փուլում էր (Իրանը , Հնդկաստանը , Չինաստանը)։ Այլ քաղաքակրությունների փոխնեգործության բացակայության պայմաններում ձևավորումը տեղի էր ունենում ներքին ճանապարհով։ Ճանապարհը կարելի էր բաժանել 2 ուղղու։ Առաջին դեպքում միջանդարը ձևավորվում էր անկում ապրող հասարակարգի ներսում, իսկ երկրորդի դեպքում միջնադարը ծնվեց քայքայվող տոհմացեղային համակարգի ներսում։

Posted in Էկոլոգիա 10

Բնապահպանական խնդիրները

Սևանա լճի պահպանություն, Հայաստանի բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր, որի էկոլոլոգիական վիճակն գնալով վատթարանում է:

Սևանա լճի պահպանության հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներից, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները: Սկզբում հիմնախնդիրը քննարկվում էր՝ սոսկ ոռոգչական հնարավորություններից ելնելով, առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը։ 1910 թվականից, նոր հետազոտությունների արդյունքում, հիմնավորվում է Սևանի համալիր օգտագործումը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ըստ որում՝ ոչ թե արտահոսքի բնական ռեժիմը չխախտելու, այլ լճի մակարդակն իջեցնելու, գոլորշացման մակերեսը կրճատելու և դրա հաշվին ջրի արտահոսքը մեծացնելու միջոցով։ 

Լիճը փրկելու համար 1970-ական թվականներին որոշվեց դադարեցնել ջրի բացթողումը և աստիճանաբար բարձրացնել մակարդակը։ 
Դա նշանակում էր, որ Սևանն առաջին սխեմայով նախատեսված 700 միլիոն մ³-ի փոխարեն կկարողանար տալ ընդամենը 170 միլիոն մ³ ջուր, որը չէր ապահովի Հրազդանի վրա արդեն կառուցված ջրէկների արդյունավետ աշխատանքը և յուրացված հողատարածությունների ոռոգումը։
Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (2001)։ Սևանա լճի պահպանման հարցերով է զբաղվում նաև Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը։

Posted in Էկոլոգիա 10

Սևանա լիճ

Մոդուլ 1։ Սևանա լիճ

Մոդուլի նպատակն է ուսումնասիրել Սևանալ լճի խնդիրները, ներկայացնել հնարավոր լուծումներ։

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։

Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

Նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք՝

  • Սևանա լճի դերն ու նշանակությունը
  • Բնապահպանական խնդիրները
  • Սևանա լիճը կառավարության ծրագրում
  • Սևանա լճի մասին ՀՀ օրենքը
  • Աշխարհի լճերը

Անհրաժեշտ ուսումնական նյութեր

Նախագծի արդյունքում ունենում ենք՝

  • Վերլուծական հոդված՝ Սևանա լիճն իր բազում խնդիրներով (վերնագիրը կարող եք ինքներդ գրել)
Posted in գրականություն 10

Վահան Տերյան. Տրիոլետներ.

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Չեմ տա երփեք անունըդ
Մութ աշխարհի այս փոշում.
Բոց է անուըդ հնչյուն —
Չեմ տա երթեք անուըդ։
Թող ինձ այրե սամումըդ,
Սերդ որ սիրտ է փշրում.
Չեմ տա երթեք անունըդ
Մութ աշխարհի աջս փոշում…

Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

Posted in Ֆրանսերեն

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։


Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[11] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։
Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում: 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը եղել է թոքերի այտուցը։ Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք
    Հասարակագիտություն առարկան հասարակության մասին առարկա է, որը նաև ուսումնասիրում է այնտեղ կատարվող և՛ գործությունները, և՛ հարաբերությունները ու մարդուն առնչվող այլ հարցեր: Ընգրկում է իր մեջ  փիլիսոփայությունը, սոցիոլոգիան, գեղագիտությունը, բարոյագիտությունը, արվեստը։ Իմ կարծիքով այս դասին կարող է նաև դասվել իրավունքը:
  • Ի՞նչ է գեղագիտությունը։ Ինչքանո՞վ է կարևոր գեղագիտությունը մեր կյանքում
    Գեղագիտությունը դա հոմանիշ է գեղեցկագիտություն բառին, այսինքն՝ գղագիտությունը մի առարկա է, որը ուսումնասիրում է գեղեցիկը, և թե՛ ի՞նչ դեր ու ազդեցություն ունի այն մեր կյանքում և այն կարևոր է այնքանով, որ մարդ սկսում է ինքն իր համար բացահայտել ու տարբերել գեղեցիկը տգեցիղ:
  • Ի՞նչ է բարոյագիտությունը։ Ինչպե՞ս եք կարողանում բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառել կյանքում
    Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին։ Անձի բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը և ինչու չէ նաև դաստիրակությունը, իսկ թե ինչպես կարող ենք կիրառում այս ամենը, ասեմ, որ դա այդքան էլ դժվար չէ, բայց իմ կարծիքով մեր առօրյա կյանաքով ապրելը ու ինքներս մեզ ցույց տալը, արդեն խոսում է այս ամենը կիրառելու մասին, դրանից հետո հասարակությունն է կարծիք կազմում մեր մասին:
  • Ի՞նչ է հոգեբանությունը և ի՞նչ է ուսումնասիրում այն։ Կյանքի որ ոլորտներին է հատկապես վերաբերում այս գիտությունը։ Հոգեբանությունը ձեզ առավել շատ հետաքրքրում է որպես գիտություն, թե՞ հմտությունը․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը
    Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է: Հոգեբանություն ասվածը ես ընկալում եմ ու ավլի հետաքրքիր եմ համարում, որպես հմտություն, քանի որ հոգին բանալու հմտությունը ոչ բոլորը ունեն:
  • Ի՞նչ է տնտեսագիտությունը։ Ի՞նչ գիտեք փողի, շուկայի և շուկայական հարաբերությունների մասին։
    Տնտեսագիտությունը գիտություն է, որն իր մեջ ներառում է ծառայություններ, եկամուտներ, գումարային հարցեր և այլն։