Posted in Էկոլոգիա 10

Բնապահպանական խնդիրները

Սևանա լճի պահպանություն, Հայաստանի բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր, որի էկոլոլոգիական վիճակն գնալով վատթարանում է:

Սևանա լճի պահպանության հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներից, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները: Սկզբում հիմնախնդիրը քննարկվում էր՝ սոսկ ոռոգչական հնարավորություններից ելնելով, առանց խախտելու լճի հոսքի բնական ռեժիմը։ 1910 թվականից, նոր հետազոտությունների արդյունքում, հիմնավորվում է Սևանի համալիր օգտագործումը՝ ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության տեսանկյունից, ըստ որում՝ ոչ թե արտահոսքի բնական ռեժիմը չխախտելու, այլ լճի մակարդակն իջեցնելու, գոլորշացման մակերեսը կրճատելու և դրա հաշվին ջրի արտահոսքը մեծացնելու միջոցով։ 

Լիճը փրկելու համար 1970-ական թվականներին որոշվեց դադարեցնել ջրի բացթողումը և աստիճանաբար բարձրացնել մակարդակը։ 
Դա նշանակում էր, որ Սևանն առաջին սխեմայով նախատեսված 700 միլիոն մ³-ի փոխարեն կկարողանար տալ ընդամենը 170 միլիոն մ³ ջուր, որը չէր ապահովի Հրազդանի վրա արդեն կառուցված ջրէկների արդյունավետ աշխատանքը և յուրացված հողատարածությունների ոռոգումը։
Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (2001)։ Սևանա լճի պահպանման հարցերով է զբաղվում նաև Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը։

Leave a comment